14/07/2016 10:05
Մինչև տարեվերջ ավարտվելու են Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքների գազիֆիկացման աշատանքները.«ՀԺ»
Մինչև տարեվերջ ավարտվելու են Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքների գազիֆիկացման աշատանքները, որ իրականացվում են Իրանի դրամաշնորհային միջոցներով: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են էներգետիկայի նախարարությունից:
«Մեզ նաև փոխանցեցին, որ Մեղրին ու Ագարակը, մյուս համայնքները գազիֆիկացնելուց հետո, այստեղ էլ գազամատակարարումն իրականացնելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այսինքն, «Գազպրոմ-Արմենիան» սահմանի վրա գնելու է Իրանի գազն ու վաճառելու է մեզ: «ՀԺ»-ի տեղեկությունները, սակայն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից չեն հաստատել: Նաև չպատասխանեցին հարցին, թե Իրանից գազ գնելու դեպքում ինչ գնի շուրջ են բանակցություններն ընթանում», - գրում է թերթը: