14/07/2016 20:20
Արցախի արտգործնախարարն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։
Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։