14/07/2016 17:19
Լավրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով առաջիկայում նոր հանդիպումներ չունի. Զախարովա
Ռուսաստանի արտոգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով նոր հանդիպումներ դեռ ծրագրված չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոր-նոր են ավարտվել Երևանում և Բաքվում նրա հանդիպումները, որոնց մի մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսօրվա դրությամբ կոնկրետ ամսաթվեր չկան հանդիպումների կամ ինչ-որ բանակցությունների վերաբերյալ (այդ հարցի շուրջ Լավրովի մասնակցությամբ)»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար աշխատանքներ են տարվում ոչ միայն ուղիղ շփումների, այլև՝ հեռախոսի միջոցով:
«Ակտիվ աշխատանքներ են տարվում»,-ասել է Զախարովան: