14/07/2016 16:18
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է երկարատև երկխոսության միջոցով. Ավստրիայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ նախագահության օրոք Ավստրիայի համար կլինի առաջնային հարցերից մեկը, հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, փոխանցում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Հակամարտության կագավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է շարունակական երկխոսություն»,- ընդգծել է Ս.Կուրցը:
Նախարարը նշել է, որ Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, մեծ ուշադրություն է ցուցաբերելու խնդրի կարգավորման համար:
Ավստրիան ԵԱՀԿ-ում կնախագահի 2017 թվականի հունվարի 1-ից: