14/07/2016 15:44
Ուկրաինայի նախագահը դեմ է ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանմանը և կողմ է Ղրիմի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը:
«Ուկրաինան իր հերթին ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի բացարձակ անընդունելիությունը և ուրախությամբ ողջունել է Ադրբեջանի հաստատուն դիրքորոշումը Ղրիմի բռնակցման և միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում», - ասել է Պ.Պորոշենկոն Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին: