14/07/2016 14:11
Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի հերթականը հետագա հանդիպումների շարքում. Հարությունյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Փարիզում կլինի ևս մեկը հետագա հանդիպումների շարքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Մեկ հանդիպումով չեն լուծվում խնդիրները», - ասաց Գ.Հարությունյանը:
Նա, սակայն, հույս հայտնեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցային նոր փուլ է սկսվել:
Ավելի վաղ, Փարիզը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար հարթակ տրամադրել: Երևանը և Բաքուն դեռ չեն հստակեցրել նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները: