15/07/2016 15:22
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Թուրքիայում կքննարկեն ԼՂ հարցը. Չավուշօղլու
ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 18-ին ժամանելու է Թուրքիա, որտեղ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում:
«Մենք երկուշաբթի օրը սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Թուրքիայում, որտեղ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հանդիպմանը մենք կներկակացնենք թուրքական կողմի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ և կծանոթանանք խնդրի հետ կապված վերջին զարգացումներին», - ասել է Մ.Չավուշօղլուն: