15/07/2016 10:08
Սայլը տեղից շարժվեց
«Ժողովուրդը» գրում է. « «Տոնոսից» տուժած բնակարանատերերը «Արցախբանկի» հետ կնքած համաձայնագրի հիման վրա արդեն սկսել են պայմանագրեր կնքել շինարարական «ԱշոտՇին» ընկերության հետ։
Պայմանագրերի կնքման գործնթացը սկսվել է դեռևս հունիսին։ Բնակիչների պատմելով՝ պայմանագրում շինարարության ավարտի վերջնաժամկետը նշված է 2017 թվականի մարտը։
Թերթը նշում է, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 46/4 հասցեում կառուցվող բագմաբնակարանային շենքը դեռևս նախորդ տարի է «ԱշոտՇին» ընկերությանն օտարվել, այն ուղղակի վաճառքով հանձնվել է «ԱշոտՇինին»։ Ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լինի»։