15/07/2016 10:20
Սոցփաթեթով հանգիստն արգելված չէ
«Իրատեսը» գրում է, որ սոցիալական փաթեթներից օգտվողներն այս տարի ևս կարող են իրենց ամառային արձակուրդը կազմակերպել փաթեթի շրջանակներում։ Կառավարությունը մարդկանց այս տարի չի զրկել այդ հնարավորությունից։
«2016-ին հստակ գործում են սոցփաթեթով նախատեսված բոլոր ծրագրերը։ Մարդկանց մեջ թյուրըմբռնում կա, թե հանգստի բաղադրիչը կասեցվել է»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետը։
Սոցփաթեթի բաղադրիչը կասեցնելու մասին կառավարության որոշումը վերաբերում է 2017-ին և ունի ժամանակավոր բնույթ։ Կառավարությունը նպատակ ունի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերելու կոռուպցիոն խութերը և կանխելու դրանք։