15/07/2016 14:12
Գյոտցեին «Բորուսիա» վերադառնալուց մեկ քայլ է բաժանում
Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, հայտնում է Eurosport.ru-ն:
Այժմ միայն մնում է, որ 2 ակումբները փոխհամաձայնության գան 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում: «Բորուսիան» առաջարկում է 23 միլիոն եվրո, իսկ «Բավարիան» պահանջում է 27 միլիոն: