16/07/2016 10:42
Ոստիկանությունը՝ «կալոնայով» շրջող մեքենաների դեմ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել 8 անձ՝ 3 տրանսպորտային միջոցներով: Բերման ենթարկվածները հանցավոր աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կնևսկոյի թիկնազորի ներկայացուցիչներն են եղել: «ՉԻ» տեղեկություններով՝ նա և նրա թիկնազորի անդամները բերման են ենթարկվել Երևանի փողոցներից մեկից, որտեղ իրար հետևից շարելով ավտոմեքենաները՝ խցանում են առաջացրել փողոցում»: