16/07/2016 11:52
Մեսսին չեղարկել է Թուրքիա իր այցը
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստիպված է եղել չեղարկել իր այցը Թուրքիա՝ այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով , հայտնում է SovSport.ru-ն:
Պարբերականի տվյալով՝ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում էր թռչել Թուրքիա, որպեսզի քննարկի իր հնարավոր մասնակցությունը բարեգործական խաղում, որը կազմակերպում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտոն:
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունը: