16/07/2016 12:23
Անի քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
Բագրատունիների մայրաքաղաք Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, տեղեկացնում է կազմակերպության կայքը:
«Քաղաքը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Հայաստանի հետ սահմանին: Այս միջնադարյան քաղաքում պահպանվում են տվյալ ժամանակաշրջանի բնակելի, կրոնական ու ռազմական կառույցներ: Դարերի ընթացքում Անին նախ կառուցվել է քրիստոնյաների, ապա շարունակվել կառուցվել մուսուլմանների կողմից: Քաղաքի ծաղկման ժամանակաշրջանը 10-11-րդ դարերն էին, երբ այն հայկական Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր: Մոնղոլական ներխուժման ու 1319թ.-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ քաղաքը զգալիորեն ավերվում է», - ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունում: