19/07/2016 10:04
ՀՀԿ-ն կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում
Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ի վերնախավը կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում: Ըստ այդմ՝ իշխանությունների թեկնածուն լինելու է Ստեփանավանի գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Նրա և եղբոր անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Մինչ այս, կասկածներ կային, որ ՀՀԿ-ն հնարավոր է՝ չպաշտպանի Միքայել Ղարաքեշիշյանի թեկնածությունը, և այդ դեպքում հնարավոր էր, որ նա չառաջադրվեր, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ նա իր խնդիրները լուծել է և կմասնակցի ընտրություններին: