19/07/2016 09:38
Նորածնի առքուվաճառքի գործը տեղից չի շարժվում
«Իրավունքը» գրում է. ««Հինգ հազար դոլարով նորածնի առքուվաճառքի աղմուկ առաջացրած փաստով հարուցված քրեական գործով այս պահին որևէ քննչական գործողություն չի կատարվում։ «Սառած վիճակ է, ո՛չ փորձաքննություններ են նշանակվում, ո՛չ այլ գործողություն է կատարվում։ Կարծում եմ՝ հնարավոր Է քննչական մարմինները վերաորակավորեն քրեական գործը»,– «Իրավունքի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է նորածնին գնած, Տափերական գյուղի բնակչուհի 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրել է. «Գործով կալանավորված բժշկուհու խափանման միջոցը փոխվել Է»։
Երեխայի առքուվաճառքի միջնորդության մեջ կասկածվող բուժաշխատողին ազատ արձակելու լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել Է ստորագրությամբ ազատ արձակելու։