19/07/2016 10:08
Նոր խմորումներ՝ Գյումրիում
Գյումրիում իրադարձությունները սկսել են նոր թափով զարգանալ: Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և հիմա նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:
Իր հրաժարականը Վարդևան Գրիգորյանը մեկնաբանել է այսպես. «Լրանում է իմ երկրորդ հնգամյա ժամկետը, ըստ «Բուհական ու հետբուհական կրթության մասին» օրենքի, բուհի ռեկտորն իրավունք ունի ղեկավարելու բուհը երկու հնգամյակ անընդմեջ ժամկետ մինչև 65 տարեկան: Իմը արդեն 14 տարի է, նույնիսկ երրորդ հնգամյակն է գալիս, և հոկտեմբերի 16-ին էր լրանում ժամկետը: Իհարկե, նախարարությունում իմ հետ համատեղ քննարկվել է հարցը, ես էլ եկել եմ այն եզրահանգման, որ ճիշտ կլինի ավելի շուտ հեռանալ պաշտոնից, այսինքն ՝ մեկ-երկու ամիսը որևէ բան չէր փոխելու»: