20/07/2016 10:14
Կառավարության հերթական նիստի օրակարգը դեռ հայտնի չէ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Վաղը կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը, սակայն երեկ ուշ գիշերին նիստի օրակարգը դեռ տեղադրված չէր կառավարության պաշտոնական՝ www.e-gov.am կայքէջում։ Նիստի օրակարգը սովորաբար հրապարակվում է նիստից 3 օր առաջ։
Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ օրակարգի հրապարակման ուշացումը պայմանավորված է Երևանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց փաստ է, որ նախկինում նման դեպք չի եղել»։