20/07/2016 10:17
Գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Երեկ Աբովյան քաղաքի իր բնակարանում տեղի է ունեցել ոստիկանության Էրեբունու պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ, 49-ամյա Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը։ Վանոյանի վերջին հրաժեշտը կլինի այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 13։00-ին նույն վայրից։ Զոհված գնդապետը ոստիկանության համակարգում աշխատում էր 1995-ից։ Ամուսնացած էր, ուներ 3 երեխա»։