20/07/2016 11:53
Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Թուրքիա հետաձգվել է
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Թուրքիա հետաձգվել է, РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Թուրքիա հետաձգվել է: Այս պահին մենք ճշտում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը», - ասել է Ջ.Ուորլիքը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հուլիսի 18-ին Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Անկարա, որտեղ թուրքական կողմին տեղեկություններ են հայտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: