21/07/2016 10:01
Իրանը հայկական կողմի խնդրանքով ավելացրել է գազի մատակարարումը
«Հրապարակի» տեղեկացմամբ՝ երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել է գազի ավելացված մատակարարումը` կապված Վրաստանում մայրուղային գազահաղորդակցման վերանորոգման աշխատանքների հետ:
Մինչ այս իրանական կողմի հետ ընթանում էին աշխատանքային բանակցություններ` այդ և մի շարք այլ հարցերի առնչությամբ, իսկ հուլիսի 25-ին, թերթի տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը կայցելի Իրան` երկկողմանի հարցերի քննարկման համար, ինչպես նաև ճանաչողական այցով:
Թերթի հարցին, թե ավելացված ծավալներով իրանական գազը կմատակարարվի միայն մե՞կ ամիս, թե՞ դրանից հետո ևս, ասվեց` առայժմ մեկ ամիս: