21/07/2016 18:51
Թուրքիայի միանալը ԼՂ հակամարտության կարգավորմանը կախված է կառուցողական ներդրումից. ՌԴ ԱԳՆ
Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավորմանը միանալուն, ցանկացած այլ բանակցային գործընթացի, խաղաղ գործընթացի և ընդհանրապես, խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Թուրքիային:
Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել հենց այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական փոխգործակցություն: Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է, այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել: Սակայն ևս մեկ անգամ եմ կրկնում, եթե խոսքը կառուցողական ներդրում ունենալու մասին է», - հայտարարել է Զախարովան, ում խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: