21/07/2016 18:18
Ռիո-2016․ Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ
Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը:
Խաղերում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
2016թ. սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում մեր երկիրը կներկայանա 2 մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), ով հանդես կգա ծանրամարտ մարզաձևում, և Մարգարիտա Հովակիմյան (անձնական մարզիչ՝ Այծեմիկ Մինասյան)՝ լող մարզաձևում: