22/07/2016 09:29
«Շտուրմն» օրակարգում է, պարզապես մի քանի օր էլ են ցանկանում համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Հրապարակ»
Երեկ իշխանական շրջանակներից «Հրապարակ»-ին վստահեցրել են, որ «շտուրմն» օրակարգում է, պարզապես դեռ մի քանի օր էլ ցանկանում են համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Իսկ եթե ոչ, ապա այս վիճակը երկար չի ձգվի։ Ներկայացված պահանջներն անիրագործելի են, պետություն է և իրավունք ունի իր վերահսկողությունը վերականգնել գրավված տարածքում»։
Սակայն, թերթի տեղեկություններով, ՊՊԾ-ի գունդը գրավելու դժվարությունը ոչ միայն այն է, որ իշխանությունը փորձում է հնարավորինս առանց զոհերի հանգուցալուծման հասնել, այլև՝ որ գունդը գրաված անձինք պոտենցիալ «սմերտնիկներ» են, նրանք ամբողջովին «մինապատել» են իրենց շուրջը, և ցանկացած անզգույշ քայլի դեպքում «օդ կթռնի» ամեն ինչ: