22/07/2016 09:35
Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք.
«Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլև ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող: Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք». Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում` օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ` ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երևանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»:
Իսկ ԼՂՀ սահմանադրության մասով որոշում կայացվե՞ց, հետաքրքրվեցինք մենք։ «Չէ, դեռ պետք է սպասենք, էդ էլ երևի՝ կապված Երևանի դեպքերի հետ»: