22/07/2016 19:15
Քննարկվել են Հայաստանի և Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների և բժիշկների, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման և առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: