23/07/2016 15:53
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը: