25/07/2016 15:46
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան չի մասնակցի Բաքվում նախատեսված շախմատի համաշխարհային օլիմպիադային
Բաքվում նախատեսված շախմատի 42-րդ համաշխարհային օլիմպիադային հայկական պատվիրակությունը չի մասնակցի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
«Մենք զրուցել ենք շախմատիստների հետ և որոշում ենք ընդունել, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքու և ելույթ չի ունենա օլիմպիադայում», - ասաց նա:
Ավելի վաղ Ս.Լպուտյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ հայկական պատվիրակության Բաքու գնալը մեծապես կապված է հայ շախմատիստների ցանկությունից:
Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան նախատեսված է սեպտեմբերի 1-14-ը, Բաքվում: