25/07/2016 16:03
ՄՕԿ որոշումը հիասթափեցրել է WADA-ին
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Քրեյգ Ռիդին իր հիասթափությունն է հայտնել Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Ռուսաստանի հավաքականին Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունքից չզրկելու որոշման կապակցությամբ, հայտում է Риа Новости-ին:
«WADA-ն հիասթափված է, որ ՄՕԿ-ն չի հետևել WADA գործադիր հանձնաժողովի հանձնարարականներին… Մակլարենի զեկույցը բացահայտեց Ռուսաստանում պետության կողմից կառավարվող դոպինգային ծրագիրը, որը լրջորեն խախտում Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում ամրագրված մաքուր սպորտի սկզբունքները», - ասել է Ք.Ռիդին:
Կիրակի ՄՕԿ գործադիր խորհուրդը որոշում է կայացրել, որ ռուսները կարող են ելույթ ունենալ մրցույթներին իրենց ազգային դրոշով: Միևնույն ժամանակ, միջազգային ֆեդերացիաները ինքնուրույն կորոշեն, թե ով է մասնակցելու 2016 թվականին կայանալիք խաղերին: