25/07/2016 16:55
Պուտինը չի այցելի Օլիմպիադայի բացման արարողությանը Բրազիլիայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում ներկա գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Ռիո դե Ժանեյրոյում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, այդպիսի ուղևորություն նախագահը չի նախատեսել իր ծրագրերում, - ասաց Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք նախագահը ներկա կգտնվի օլիմպիական խաղերի բացման արարողությանը: - Այնտեղ ուրիշ գրաֆիկ է՝ աշխատանքային»:
Միևնույն ժամանակ Պեսկովը ավելացրեց, որ դեռ տեղյակ չի, նախատեսում է արդյոք նախագահը ներկա գտնվել որևէ մրցույթում. «Դեռ չգիտեմ, ինչ որոշում կընդունի նախագահը»: