26/07/2016 12:47
Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո (Տեսանյութ)
Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնեց օլիմպիական Ռիո, հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Ռիո:
Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Օլիմպիական խաղերից առաջ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկնում եմ, ինչպես Նանկինի Օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս Խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը: Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները», - լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները: