27/07/2016 19:21
Էրեբունու ՊՊԾ-ն գրաված Պավել և Արամ Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել
Այս գիշեր Էրեբունու ՊՊԾ տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ քիչ անց Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի է իր պաշտպանյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի ներկայացված միջնորդության քննությունը:
Արամ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, իսկ Պավել Մանուկյանն, ըստ պաշտպանի, չնայած առողջական վիճակին՝ ցանկացել է մասնակցել դրան: