27/07/2016 14:31
Ջեյմս Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցի շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ԼՂ հակամարտության շփման գծում ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայման հարցի շուրջ, հայտնում է «РИА Новости»-ն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվ աշխատանքներ են տանում Վիեննայում և Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտականությունների իրացման ուղղությամբ՝ լարվածությունը նվազեցնելու և հասնելու հակամարտության խաղաղ լուծման համար հետագա բանակցությունների գործընթացի առաջխաղացմանը: Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցի շուրջ: Ծրագրվում է հակամարտությունը կարգավորող լայնածավալ բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ: Դիվանագիտական ուղղությամբ տարվող աշխատանքները անհրաժեշտ են կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է Ջ. Ուորլիքը: