27/07/2016 13:43
Ե՛վ ես, և՛ տղաս մեզ շատ լավ ենք զգում. Ծնվել է հաղորդավարուհի Մերի Շահինյանի առաջնեկը
Հուլիսի 26 լույս 27-ի գիշերը Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Մերի Շահինյանի և գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանի առաջնեկը: Անվան հարցում ծնողները միասին են հայտարարի եկել:
«Մեր որդուն Միքայել ենք անվանակոչել, անունն ընտրել ենք ես և ամուսինս: Ե՛վ ես, և՛ տղաս մեզ շատ լավ ենք զգում: Այս զգացողությունը պատմելու բան չէ, պետք է ապրել»,-Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց նորաթուխ մայրիկը:
Aysor.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին՝ անհոգ, առողջ ու գեղեցիկ մանկություն մաղթելով փոքրիկ Միքայելին: