29/07/2016 21:00
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունեց Արցախի դպրոցականներին
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Արցախի Նոր Մարաղա գյուղից Երևան ժամանած դպրոցականներին և ուսուցիչներին, հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի ԱԳՆ գործառույթները և գործունեությունը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնայնությունները:
Արմեն Պապիկյանը պատասխանեց դպրոցականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և կարգավորման հեռանկարներին: