29/07/2016 19:32
Ռուս և ամերիկացի դիվանագետները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Հուլիսի 29-ին պետքարտուղար - ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը ընդունել է Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Տեֆտին:
Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Սիրիայում և Կովկասում:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությանը Ուկրաինայի հարավ-արևելքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև միջազգային օրակարգում առկա այլ հարցերին: