01/08/2016 21:01
Բեյլն իր ընկերուհուն առաջարկություն է արել 450 հազար եվրոյով վարձակալած կղզում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհի Էմմա Ռիսին: Ինչպես հայտնում է Sports.ru-ն՝ դա տեղի է ունեցել իսպանական Տագոմագո կղզում:
Կղզին մեկ շաբաթով վարձակալելու համար Ուելսի հավաքականի առաջատարը վճարել է 450 հազար եվրո:
Զույգն ունի 2 դուստր՝ 3-ամյա Ալբա Վիոլետան ու Նավա Վալենտինան, որը ծնվել է այս տարվա մարտին:
Ոչ պաշտոնական տվյալներով, Բեյլն «Արքայական ակումբում» ստանում է տարեկան 18,5 միլիոն եվրո աշխատավարձ: