01/08/2016 17:40
Ջոան Ռոուլինգ. Հարրի Փոթերի մասին պատմությունն ավարտված է
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Հարրի Փոթերի մասին պատմությունն ավարտված է: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին նա հայտարարել է Լոնդոնում «Հարրի Փոթերը և Անիծյալ զավակը» ներկայացման պրեմիերայի ժամանակ:
Ինչպես հայտարարել է Ռոուլինգը, Փոթերը «մեկնում է շատ մեծ ճանապարհորդության այս երկու ներկայացումների ժամանակ, և ես կարծում եմ, որ սրանով մենք ավարտել ենք»:
Հարրի Փոթերի մասին Harry Potter and the Cursed Child նոր գիրքը լույս է տեսել բրիտանական ժամանակով կեսգիշերին: Գրքում իրադարձությունները տեղի են ունենում օրիգինալ մատենաշարի ավատից հետո 19 տարի անց: Այժմ Հարրին ամուսնացած Է Ջիննի՝ իր լավագույն ընկեր Ռոն Ուիզլիի քրոջ հետ: Պիեսի կենտրոնական հերոսը դարձել Է դեռահաս Ալբուս Սեվերուս Փոթերը՝ Հարիի երկրորդ որդին: Նրան է բաժին ընկել ընտանեկան ժառանգության «ծանր բեռը»: