01/08/2016 14:18
Ջոկովիչը դարձել է Տորոնտոյի մրցաշարի հաղթող
Նովակ Ջոկովիչը դարձել է Տորոնտոյի մրցաշարի հաղթող:
Եզրափակչում սերբ թենիսիստը, որը համաշխարհային վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 6:3, 7:5 հաշվով հաղթել է ճապոնացի Կեի Նիսիկորիին, հայտնում է Sportbox.ru-ն:
29-ամյա թենիսիստի համար Կանադայում տարած հաղթանակը «Մասթերս» մրցաշարում դարձել է 30-րդը:
Ավելի վաղ նման արդյունք ոչ մի խաղացող չի գրանցել: