01/08/2016 18:34
Սերժ Սարգսյան. Պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև՝ կյանքս
Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի անրադադարձել է նաև Ղարաբաղի հիմնահարցին և «հողեր հանձնելուն»:
«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից:
Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև՝ կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը: