02/08/2016 09:48
Տրանսֆերտների անկումը շարունակվում է
Այս տարվա հունիսին արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 884 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարի նույն ամսին այդ ցուցանիշը եղել է 96 միլիոն 973 հազար դոլար: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:
Թերթը հիշեցնում է, որ զուտ ներհոսքը Հայաստան ուղարկված և մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է:
Ինչպես հայտնի է՝ դրսից եկած փողերի՝ տրանսֆերտների անկումը մեր երկրում սկսվել է 2014 թվականի հոկտեմբերից: Փաստացի արդեն մեկուկես տարուց ավելի է՝ տրանսֆերտների անկումը շարունակվում է: Անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստան փոխանցված ընդհանուր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 332 մլն 376 հազար դոլար: Այս տարի նույն ժամանակահատվածի տրանսֆերտների ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է 254 մլն 103 հազար դոլար:
Այսինքն՝ կես տարվա կտրվածքով 78 մլն 273 հազար դոլար ուղղակի չի մտել մեր երկիր: