03/08/2016 19:13
Արցախում քննարկվել է էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին և տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու և զարգացնելու համար: