03/08/2016 14:19
ՃՏՊ-ում մահացել է «Մարիբոր»-ի 2 ֆուտբոլիստ
«Մարիբոր»-ի երիտասարդ 4 ֆուտբոլիստներ ՃՏՊ-ի են ենթարկվել, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:
Խաղացողներով մեքենան խաչմերուկներից մեկում բախվել է լուսաֆորին:
Միջադեպի հետևանքով երկու ֆուտբոլիստներ՝ 21-ամյա սերբ հարձակվող Զորան Բալյակն ու 20-ամյա սոլվենացի պաշտպան Դամյան Մարյանովիչը մահացել են:
19-ամյա սերբ դարպասապահ Լյուբոմիր Մորավեցը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ 19-ամյա սլովենացի պաշտպան Ժիգա Լիխուշչեկը ստացել է թեթև վնասվածքներ: