03/08/2016 15:31
Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում պետք է պահպանել դրական պահը
Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում անհրաժեշտ է պահպանել դրական պահը, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Trend-ին:
Դիվանագետի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակված են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև երկխոսությունը շարունակելուն:
Ուորլիքը նաև հայտնել է, որ համանախագահները ուսումնասիրում են երկու երկրներների ղեկավարների հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
«Այս պահի դրությամբ տարածաշրջան այցելություն չենք նախատեսում, բայց մենք կողմերի հետ մշտական կապի մեջ ենք՝ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ», - ասաց Ջ.Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Վիեննայում և Պետերբուրգում հանդիպումները տվել են որոշակի արդյունքներ լարվածության նվազեցման ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:
«Բանակցային գործընթացը վերականգնված է, բռնության ռիսկերի նվազեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասել է համանախագահը: