03/08/2016 18:08
Անդրանիկ Հարությունյանի անակնկալը՝ կնոջ 30-ամյակին
Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանն օրերս Երևանի ժամանցի վայրերից մեկում նշում էր ծննդյան տոնը: Միջոցառման կազմակերպումը ստանձնել էր դերասան-ամուսինը:
«Ամուսինս իրեն և մեր քավորին՝ սցենարիստ Արմեն Վարդանյանին պատկանող «Stand Up» փուբում կազմակերպել էր հավաքույթ, որն ինձ համար անակնկալ էր: Այնտեղ էին հավաքվել նաև հարազատներս ու ընկերներս, ովքեր ինձ ջերմ ու բարի մաղթանքներ հղեցին»,- Aysor.am-ի հետ տպավորություններով կիսվեց օրվա հերոսը:
Մերի Հովհաննիսյանի նվերների մեջ գերակշռում էին օծանելիքն ու գումարը, ամուսինն էլ օրն առավել հիշարժան դարձրեց ծաղիկներով ու ոսկյա զարդով:
Կյանքի 30-րդ տասնամյակ ոտք դրած Մերին տարիքային շեմը դժվարությամբ չէ հաղթահարում: «Լինելով Անդրանիկ Հարությունյանի կողքին, լինելով նրա կինը, դժվար թե, երբևէ զգամ մեծանալս»,-ժպիտով խոստովանեց նա:
Հոբելյարը, մի պահ մոռանալով, որ այս օրն իրանն է և մաղթանքներ իր համար պետք է հնչեն, բարձրաձայնեց.
«Ուզում եմ, որ մեր հայ ազգը միշտ խաղաղ լինի, զինվորներն անփորձանք ծառայեն, բոլոր մանուկները, նաև՝ ընտանիքիս անդամներն, առողջ ու երջանիկ լինեն»,-մեզ հետ զրույցը եզրափակեց նա:
Aysor.am-ը ևս շնորհավորում է հոբելյարին՝ մաղթելով լավագույնը: