04/08/2016 09:42
Փոստանջյան. Մարդկանց կոկորդիլոսի բերան տանողը Նիկոլն է եղել. «Առավոտ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Խորենացիում և Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո ասել էր. «Մենք դատապարտում ենք այն քաղաքական ուժերին, որոնք իրենց համարում են ընդդիմադիր ու ամեն անգամ ժողովրդին բռնում տանում են կոկորդիլոսի բերանը, հետո ասում՝ վայ, կոկորդիլոսը կծեց»:
«Առավոտի» հետ զրույցում, արձագանքելով Ն.Փաշինյանի այս հայտարարությանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է. «Կոկորդիլոսի բերանը տանողը Նիկոլն է եղել և իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ չեկավ մարտի 1-ին: Մենք Սասնա ծռեր ենք, մենք ինքներս ոչ մեկին ոչ մի տեղ չենք տարել, մենք բոլորս մասնակիցներ ենք «Սասնա ծռեր» ապստամբությանը, որը խաղաղ ապստամբություն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: