04/08/2016 09:59
Դ. Բաբայան. Ադրբեջաննը իրեն այնքան դեստրուկտիվ է պահում, որ դժվար է ակնկալել շուտափույթ լուծում
Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդը» Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձել է պարզել, թե ըստ իրենց՝ այս հանդիպումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա:
«Ցանկացած նման հանդիպում արժևորում ենք, որովհետև այսպիսի հանդիպումները միանշանակ դրականորեն են ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցային միջոցով կարգավորմանը: Ադրբեջանը այնքան է դեստրուկտիվ իրեն պահում, որ դժվար է ակնկալել շուտափույթ լուծում կամ առաջընթաց»,-- պատասխանել է Բաբայանը