04/08/2016 12:25
Անչելոտտի. Շվայնշտայգերը չի մտնում «Բավարիայի» ծրագրերի մեջ
Մյունխենի «Բավարիան» գլխավորող Կարլո Անչելոտտին ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի մտնում թիմի ծրագրերի մեջ, հայտնում է Sports.ru-ն:
«Ֆուտբոլում «եթե» չի լինում: Շվայնշտայգերին ձեռք բերելը չի մտնում մեր ծրագրերի մեջ: Բաստիանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել «Բավարիայի» և ամբողջ ֆուտբոլի համար, սակայն կարծում եմ, որ հիմա Մյունխեն վերադառնալու ժամանակը չէ»,- նշել է Անչելոտտին: