05/08/2016 09:37
Վարչապետն անձնական ինքնաթիռ չի գնել և Հունաստան չի մեկնել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած հինգշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան և շտապ վերադարձել: Նրան, ըստ թերթի, այնտեղ դիմավորել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ այլ անդամներ:
«Չի բացառվում, որ Հունաստանում եղել է նաև ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հավելենք նաև, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ինքնաթիռ է գնել, որը վարձատրության է տալիս տարբեր ընկերությունների: Վարչապետը, ըստ մեր աղբյուրների, Հունաստան թռել է հենց այդ ինքնաթիռով», - գրել է թերթը՝ հավելելով, որ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել է ինչպես Հունաստան մեկնելու, այնպես էլ ինքնաթիռ գնելու մասին տեղեկությունը: