05/08/2016 09:31
Հայաստանում առնվազն 30 տոկոսով նվազել է ալյուրի պահանջարկը. «Ժողովուրդ»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»-ը փորձել է անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը:
«Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ է պարզաբանել. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում: Իսկապես այդպես է: Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով և ավելի նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ», - թերթի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրենը: