05/08/2016 09:47
Արագածոտնի մարզի մի շարք կազմակերպություններում 158 թերություն են հայտնաբերել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինն այս տարվա առաջին կիսամյակում 17 կազմակերպություններում գնահատման աուդիտ է իրականացրել։
Հայտնաբերվել է 158 թերություն։ Արդյունքում պետբյուջեին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 1 մլն 706 հազար դրամ, որը պետք է վերականգնվի։
Աուդիտի ենթարկված կազմակերպությունների ղեկավարները հաշվետվություններում ներառված շեղումների և բացահայտումների վերաբերյալ բացատրություններ են ներկայացրել։